Քոբուլեթիում շաուրմայից ութ մարդ է թունավորվել
Սևծովյան Քոբուլեթի քաղաքում առնվազն ութ մարդ է թունավորվել շաուրմայից։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Վրաստանի Սննդի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։
Հնարավոր զանգվածային թունավորման մասին տեղեկություն ստանալուց հետո Գործակալությունը ստուգայց կատարելու նպատակով դեպքի վայր է ուղարկել խումբ։ Պարզվել է, որ «Գիվի Շուրման ածուխի վրա» կոչվող հաստատությունը սննդի գործակալության պարտադիր լիազորագիր չունի։ Շաուրմայի խանութը տուգանվել է։ Հայտնաբերվել են նաև այլ անհամապատասխանություններ: Տեսուչները դրանք վերացնելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ են արել։
«Մոնիթորինգի շրջանակներում դեպքի վայրից վերցվել են սննդամթերքի նմուշներ և ուղարկվել լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան