Երևանում տրանսպորտի գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ. Թևանյան
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանում տրանսպորտի գինը կբարձրանա 2025-ի հունվարի 1-ից, նախապես հայտարարված 2024 թ. սեպտեմբերից 1-ի, այնուհետև 2024 թ. նոյեմբերի 1-ի փոխարեն։
Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Քաղաքային տրանսպորտի գնի ոդիսականը
Երևանի 2,5 մասից բաղկացած կուսակցությունների իշխող կոալիցիան ամիսներ առաջ որոշեց մինչև 3 անգամ թանկացնել քաղաքային տրանսպորտի գինը: Համաձայն որոշման՝ այն պետք է թանկանար սեպտեմբերի 1-ից, սակայն բերել էին նախագիծ, որով ուզում էին տրանսպորտի գինը բարձրացնել նոյեմբերի 1-ից: Երեկ պարզվեց, որ նոյեմբերի 1-ն ուզում են դարձնել 2025-ի հունվարի 1:
Ակնհայտ է, որ գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ: Վախեցել են: Միգուցե ցանկանում են Ալիևի պահանջով իրականացվելից սահմանադրական հանրաքվեից առաջ չունենալ սոցիալական բունտ: Բացի այդ՝ քաղաքային ավագանիում ներկայացված ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ գնի բարձրացման դեմ դուրս է գալու փողոց: Դա էլ է զգուշավոր դարձրել ՔՊԿ-ին: Կարող են լինել նաև տեխնիկական ու կազմակերպչական պատճառներ, սակայն դրանք գլխավոր գործոններ չեն:
Իշխանությունը թանկացումների որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացրել: Իրենք էլ են ընդունում, որ կա հսկայական ստվեր, սակայն ստվերի դեմ պայքարի իրենց անկարողությունը կամ ցանկության բացակայությունը որոշել են փոխհատուցել՝ քաղաքացու գրպանը մտնելով:
Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի գնի վերաբերյալ ներկայացրել է այլընտրանքային նախագիծ, որի համաձայն տրանսպորտի գինը չի թանկանալու, իսկ եթե քաղաքացին որոշի կանխավճարով գնել 1 շաբաթվա, 1 ամսվա, 6 ամսվա կամ 1 տարվա փաթեթ, ապա մեր նախագծով տրանսպորտի գինը կարող է 100 դրամից էլ պակաս լինել: Հաշվի առնելով Թբիլիսիի փորձը և տեղական առանձնահատկությունները՝ մենք հիմնավորել ենք, որ դա հնարավոր է:
Մեր նախագիծը տարբեր արհեստական պատճառաբանություններով չեն մտցնում Ավագանու նիստերի օրակարգ, սակայն միևնույն է ի վերջո ստիպված են լինելու այն քննարկել: Այդ ժամանակ մենք կոչ կանենք քաղաքացիներին գալ և աջակցել մեր նախագծի ընդունմանը:
Թե ինչ ճակատագրի կարժանանա տրանսպորային այս ոդիսականը, շատ շուտով պարզ կդառնա: Մեկ բան հստակ է՝ «Մայր Հայաստանը» քաղաքացիների օգնությամբ պայքարելու է թանկացման դեմ՝ լինի այն փողոցային, կամ այլ տարբերակներով»։
Հարակից հրապարակումներ`
- Ստացվում է, որ մեկ անգամ տրանսպորտից օգտվելը 300 դրամ է դառնում. Սամվել Հարոյան
- Վիկտոր Մնացականյան. Քաղաքապետարանն անում է հասարակական տրանսպորտի վաթարացում
- Գիտե՞ք լավ է վերջանալու տրանսպորտի թանկացումը... Մի աղմուկ լինելու է՝ էն էլ բարձր ձևով.Քաղաքացիները բողոքում են
- ՀԱՄԿ. Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա
- Ավագանու ընդդիմադիր անդամները կոչ են անում դուրս գալ փողոց՝ թույլ չտալու տրանսպորտի ուղեվարձի թանկացում
- Մենք սա դիտարկում ենք որպես «թալանչիական», քաղաքացուն խաբելու քաղաքականություն․ Թևանյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին
- Տրանսպորտի գինը չպետք է փոխվի, բայց պետք է ներդրվի միասնական տոմսային համակարգ. Անդրանիկ Թևանյան
- Թևանյան. Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում` տրանսպորտի գինը թանկացնելով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան