Անթալիայում շոգի պատճառով օձերը ներթափանցել են տներ և գրասենյակներ
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում շոգ եղանակի պատճառով օձերը մուտք են գործել բնակելի տարածքներ, գրասենյակներ, սողունները նույնիսկ ապաստան են գտել մեքենաներում։ Այս իրավիճակը խիստ անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։
«Ռիա Նովոստի» գործայակությունը, վկայակոչելով թուրական հեռոստաընկերությանը, գրում է, որ այս տարվա ընթացքում փրկարարական խմբերը 106 օձ են դուրս բերել բնակելի տարածքներից։
«Անթալիայում շոգ եղանակի պատճառով օձերը ներխուժել են բնակելի թաղամասեր, այս տարի հրշեջները 106 օձ են հեռացրել բնակելի թաղամասերից», - հաղորդում է հեռուստաալիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան