Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին. Փոփոխությունը լինելու պատվից չհրաժարվեք ձեր կյանքում
«Ուզում եմ ձեզ գնահատել առաջին րոպեից ձեր ինքնադրսևորման համար, որը ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ. մեր կյանքը կոչված է փոփոխվելու։ Փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ` խաղաղ, բայց մեռած։Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք։ Մեր մեծ փոփոխության կրողը դուք եք, այդ փոփոխության agent-ը, բերողը դուք եք։ Այդ փոփոխությունը լինելու պատվից չհրաժարվեք ձեր կյանքում։ Այս մեր շարժումը, պայքարը իշխանափոխությունից ավելին է»,-դիմելով երիտասարդներին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով, կուսակցությունների գլխավոր նպատակը իշխանության հասնելն է, ինչը շատ բնական է։
«Քաղաքական դաշտում շատ դժվար պատկերացնելի է, որ իշխանափոխությունից ավելի կարևոր բան կարող է լինել։ Այո, կարող է, և է, սա արժեքների, քաղաքակարթական փոփոխության մասին է, մեր կյանքն ամբողջությամբ վերափոխելու մասին է։ Եթե մենք արժեքների փոփոխություն չունեցանք, ամեն բան ավելի վատ է լինելու մեր կյանքում, և մենք կարող ենք անել այդ փոփոխությունը»,-խոսքը շարունակեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան