Երբ Զելենսկին կայցելի Բաքու
«Ես շատ եմ ցանկանում, որ մեր նախագահն այցելի Բաքու»,-ադրբեջանական «Հաքքին.ազ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի՝ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յու. Գուսևը, որը եղել է Ուկրիաինայի պաշտպանության նախկին փոխնախարարը։
Նա հնարավոր է համարել Զելենսկու այցն Ադրբեջան նույնիսկ մինչև COP 29 գագաթաժողովի անցկացումը։
«Չնայած մենք արդեն ստացել ենք պաշտոնական հրավեր Ադրբեջանի ղեկավարությունից՝ մասնակցելու այդ միջոցառմանը։ Հիմա աշխատում ենք, որ Ուկրիանայի նախագահի այցը Բաքու կայանա։ Վստահ եմ, որ մեր պետությունների ղեկավարների միջև ցանկացած շփում ամրապնդում է երկկողմ գործընկերությունը, և նախագահների մակարդակով այցելությունները, իմ կարծիքով, էլ ավելի մեծ հնարավորություններ են բացում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացման համար, որոնք անհրաժեշտ են մեր երկրներին»,-ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին մամուլում ակտիվորեն տարածվեցին տեղեկություններ, որ մարտի 4-ին նախատեսվում է Զելենսկու այցը Երևան ու Բաքու։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր տարածվող լուրին՝ նշելով. «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»։
Հիշեցնենք, որ COP 29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ Թուրք լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու է ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս
- Բաքուն արձագանքել է պաշտոնական Երևանին
- Թուրք լրագրող. Նոյեմբերին Փաշինյանը կմեկնի Բաքու
- Բայրամով. Ադրբեջանը ստացել է խաղաղության վերաբերյալ խմբագրած տարբերակը, հարցերը հիմա ավելի քիչ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան