Միխայիլ Եֆրեմովին կառաջարկեն ազատ արձակել ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց
Ռուս հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովին, որը ութ տարվա ազատազրկման է դատապարտվել խմախ վիճակում մեքենա վարելու համար, պայմանական վաղաժամկետ ազատման կառաջարկվի՝ Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի, «Ռուսաստանի վետերանները» նամակ են պատրաստում Բելգորոդի քննչական մեկուսարան, որտեղ դերասանը կրում է իր պատիժը, որում նրան կառաջարկեն ազատ արձակման այս տարբերակը։
«Պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումը կայացնում է դատարանը, բայց Միխայիլ Եֆրեմովը պետք է իմանա, որ կարող է լիովին հույս դնել մեր միջնորդության վրա, եթե կամավոր դառնալու ցանկություն հայտնի», - Shot-ին ասել է շարժման նախագահ Իլդար Ռեզյապովը։
Նրա խոսքով, Եֆրեմովն արդեն կրել է իր պատժի կեսից ավելին, բազմիցս զղջացել է ու վերանայել իր հայացքները կյանքի վերաբերյալ։
Դերասանի նախկին փաստաբան Էլմար Փաշաևը, ով, ըստ հեռուստաալիքի, գտնվում է ռազմական գործողության գոտում, ասել է, որ Եֆրեմովին դժվար թե աշխատանքի ընդունեն առաջին գծում իր առողջական վիճակի պատճառով, բայց միգուցե նրա համար անելիք գտնեն սահմանամերձ գոտում։
Հարակից հրապարակումներ`
- Եֆրեմովի նամակը՝ մեկուսարանից
- Միխայիլ Եֆրեմովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման
- Օխլոբիստինը խնդրել է Պուտինին խնայել Եֆրեմովին
- Միխայիլ Եֆրեմովն ընդունել է իր մեղքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին