Ինչու է կարևորվում յոգայի դերը
Հունիսի 21-ին նշվում է յոգայի միջազգային օրը։ Տոնը նշվում է տասներերոդ անգամ։ Այն ուղղված է մտքի և մարմնի ներդաշնակեցմանը, մտքի և գործողությունների միջև հավասարակշռությանը։
Յոգայի միջազգային օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն ամբողջ աշխարհում յոգայի բազմաթիվ առավելությունների մասին:
Օրվա առթիվ ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանի հարևանությամբ ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է միջոցառումը:
Յոգան հնագույն ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որն առաջացել է Հնդկաստանում: Այսօր կան յոգայի մի քանի տարբեր ոճեր, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում և շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել:
Ճանաչելով յոգայի համընդհանուր նշանակությունը՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69/131 բանաձեւով հունիսի 21-ը հռչակեց Յոգայի միջազգային օր։
Այսօր առավել, քան երբևէ կարևորվում է յոգայի դերը, քանի որ մահվան ու ոչ վարակիչ հիվանդությունների՝ ինչպիսին են սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը առաջացման տասը հիմնական պատճառների թվում է ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան