Սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդները վերացնելու հարց է. Արցախի նախագահ
«Սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդները վերացնելու հարց է»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 21-ին Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցածին, ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա արվում է քրեական վարույթի շրջանակներում։
Ս.Շահրամանյանն ասաց, որ որ այդ ամենի անհրաժեշտությունը չի եղել. «Հունիսի 7-ին, երբ առաջին անգամ քննչական կոմիտեից քննիչներն եկան ու փորձեցին տանել մեքենան, հասկացան, որ դա անօրինական է և պետք է դատարանի համապատասխան վճիռ լինի, հեռացան։
Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել քննչական կոմիտեի ղեկավարի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Մեր խոսակցության վերջնական արդյունքը եղել է այն, որ նա ասաց, թե իրեն սխալ են զեկուցել, այդ սխալ զեկույցը փակելու համար մեքենան առգրավելու ինքնագլուխ որոշում են կայացրել, ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, եթե իմանար, այդպիսի բան չէր լինի։
Ես նրան փոխանցել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողությունների անելու համար, պատրաստ եմ այդ մեքենան որտեղ ասեն, ուղարկել։
Այսօր այս իրավիճակը, որը ստեղծվել էր ինձ քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անթույլատրելի եմ համարում և դատապարտում եմ, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում։ Մենք այդ մեքենան որտեղ ասեին՝ ուղարկելու էինք։ Պայմանավորվածությունն այդպիսին էր։ Եվ այն իրավիճակը, որը ստեղծվել է այստեղ՝ մուտքի դռները ջարդելով մեքենան բռնի տանել, ուղղակի ցույց է տալիս վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,- ասաց Սամվել Շահրամանյանը։
Նա տեղեկացրեց, որ իրեն ՔԿ հրավիրել էին հարցաքննության՝ որպես վկա ցուցմունք տալու Սարգիս Գալստյանի գործով. «Արցախից տեղափոխվել է վերջին ժամանակահատվածում։ Որպես վկա հարցաքննվել եմ, տվել եմ իմ ունեցած տեղեկությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտասի պողոտայում երկու արցախցիների, իբրև թե ճանապարհ չտալու պատճառով, իրավորում և բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկում. Փաստաբան
- Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
- Սա պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին.Փաստաբանը՝ ԱՀ նախագահի մեքենան առգրավելու մասին
- Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան