Խնդիրն Արցախի ներկայացուցչությունում դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր. Աբրահամյան
«Արցախի ներկայացուցչության դարպասներ կոտրելն ու այնտեղ ուժային կառույցների ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, սա որևէ կոնկրետ անձի կամ քրեական գործի խնդիր չէ, սա կոնկրետ Արցախի հարցի դեմ հերթական ոտնձգությունն էր, որն արվեց շատ փնթի և կեղտոտ ձևով:
«Այն, որ այս հայրենավաճառ իշխանությունը վաղուց Արցախը սակարկման էր հանել, ցավոք, նաև ժամանակը ցույց տվեց, բայց նույնիսկ հիմա սրանք փորձում են կրկնակի վաճառք իրականացնեն` Ադրբեջանից ակնկալելով գթասրտություն և ներողամտություն:
Կարևոր չէ, թե ինչն էր իրավապահների հետաքրքրությունը, որովհետև խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր:
ՀԳ. Տուգանային հրապարակ տարված մեքենան, որը շինծու գործով է անցնում, իրավապահները կարող էին պարզապես մեկ զանգով ստանալ` դրա վերաբերյալ Արցախի նախագահն անձամբ էր հավաստիացրել, սակայն քաղաքական իշխանության հանձնարարականով, Արցախի նախագահին նախ հարցաքննության հրավիրեցին, իսկ հետո` նրա բացակայությամբ, ներխուժեցին Ներկայացուցչություն»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի վրա, բացի թշնամի հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում. Թևան Պողոսյան
- Թող մեքենաների մասին չմտածի, թող պատասխանի՝ ո՞ւր է Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, մեր տղերքի շիրիմները. Բագրատ Սրբազան
- Սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդները վերացնելու հարց է. Արցախի նախագահ
- Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
- Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ԵՄ-ն Արցախի հարցում կողմնակալ հայտարարություններ է անում
- Սա պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին.Փաստաբանը՝ ԱՀ նախագահի մեքենան առգրավելու մասին