Ազգային արժեքների կրողներն այսօր այստեղ պետք է լինի. Աննա Մայիլյան
«Յուրաքանչյուր հայ մարդ, ով ազգային արժեքների կրող է, այսօր այստեղ պետք է լինի, որովհետև այն ազգային արժանապատվության հարցն է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը։
Նա հայտնեց, որ եթե հայ մարդը մտահոգ է իր հայրենիքով, ապա պետք է ոտքի կանգնել;
«Անտարբերությունն այսօր մահաբեր է, շատ վտանգավոր է։ Ասում են. «Խաչքարերը կախեք վզներիցդ, տարեք, քարշ տվեք»։ Ինձ համար այսպիսի զրույցները մտահոգիչ են և եթե կան մարդիկ, որոնք անտարբեր են նման խոսքերին, ապա այն կրկնակի մտահոգություն է, որովհետև ազգայինի արժեհամակարգի հարցրեն է»,- ասաց Մայիլյանը։
Նրա խոսքով, բոլորն են մտահոգ, բայց շատերը բևեռներում են և չեն միավորվում նույն տեղում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան