Ես ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է. Բագրատ Սրբազան
«Անկեղծ ասած, երբ մտա եկեղեցու բակ՝ ձեր հայացքներում կասկած տեսա, ով կասկածում է, հենց հիմա կարող է գնա, անկեղծ եմ ասում»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթ ունենալիս ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հայտարարեց, որ խրամատում մնալու են նրանք, ովքեր հավատում են՝ անկախ նրանից, թե շարժումը ինչ բարձրության վրա կգտնվի։
«Ես ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է, որպեսզի այն ավելի կենսունակ դառնա»,-հայտարարեց Սրբազանը։
Նա նկատեց, որ շարժումը վերելքներ և վայրէջքներ կարող է ունենալ, բայց նպատակը և ձգտումն անփոփոխ են։
«Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք, այն անհրաժեշտություն է։ Ոչ թե հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ, այլ անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ»,-ասաց Սրբազանը և շեշտեց, որ պետք է լինի երկրորդ հարցադրումը։
Հարակից հրապարակումներ`
- Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան