Մենք տևական պատերազմի մեջ ենք գտնվում տևական հանձնումների և զիջումների պատճառով. Բագրատ Սրբազան
«Մենք տևական պատերազմի մեջ ենք գտնվում տևական հանձնումների և զիջումների պատճառով, ոչ թե նորմալ բանակցությունների պատճառով։ Բանակցություններ չկան, այդ պատճառով էլ պատերազմի սպառնալիքը միշտ կախված է լինելու մեր գլխին»,-իր ելույթում հայտնեց Բագրատ Սրբազանը՝ փաստելով, որ պատերազմի սպառնալիքը կշարունակվի անկախ նրանից, թե ինչքան կզիջեն ՀՀ գործող իշխանությունները։
Նրա խոսքով՝ բանակցային սեղանի շուրջ արժանապատիվ բանակցողներ չկան և բանակցություններ չեն ընթանում, այլ կա հարկադրական պարտադրանք, որը չկատարելու դեպքում կլինի պատերազմ, իսկ իշխանության խոսքերը թե խաղաղություն են ուզում, սուտ է։
Նա հայտնեց որ Սուրբ Աննա եկեղեցու հարթակից խոսելու են կոնկրետ խնդիրենրի և դրանց լուծումների մասին։
Սրբազանը հիշատակեց խոսքի ազատության, արդյունավետ պետական կառավարման համակարգի, սփյուռքի հետ հարաբերությունների, գյուղի, սոցիալական արդարության խնդիրների, բնապահպանական և այլ ոլորտների հիմնահարցերի մասին և նշեց, որ այն արվելու է գալիք նոր Հայաստանի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ես ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է. Բագրատ Սրբազան
- Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին