Մեր ցանկությունն է, որ Սրբազանն անպարտելի լինի, Հայաստանը փրկի և վերածնունդ լինի. Զինհաշմանդամ Գարիկ Միքայելյան
«Մնեք այս ճանապարհից չշեղվելով հասնելու ենք այս մարդկանց լուծարմանը, և ինչպես իրենք են ասել՝ վիժեցմանը»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը և հավելեց. «Մեր միակ այլընտրանքը հաղթանակն է, այն մեր հաղթանակը չէ Հայաստանի հաղթանակն է, հայի հաղթանակն է գալիքի հաղթանակն է, խաղաղության, հաշտության հաղթանակն է և ճշմարտության հաղթանական է, մենք միայն գործիքներն ենք, հնարավորության ստեղծողն ենք»։
Սրբազանը քաղաքացիներին հորդորեց գունավոր՝ ոչ սև ու սպիտակ, ժապավենների վրա գրել իրենց ցանկություննները և քաղաքի տարբեր հատվածներում փակցնել՝ նշելով, որ ցանկալի կլինի, որ եռագույնի գույներով լինի, և կատակելով, թե քչերը կարձագանքեն իր այդ կոչին, քանի որ այն կհամարեն փոքր գործ, բայց այն փոքր չէ։
«Սա Սրբազան պայքարն անձնականացնելու և նրան պատկանելության զգացումը փոխանցելու ձև է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Այդ պահին զինհաշմանդամ Գարիկ Միքայելյանը Սրբազանից խնդրեց և բարձրացավ բեմ։ Նա ասաց, որ կորցրել է երկու ձեռքերը, ժողովրդական վարպետ է և շարունակում է նկարել ոտքով ու պրոտեզով։
«Վերջերս տեղի ունեցավ իմ ու կնոջս՝ Արմինեի նկարների ցուցահանդեսը՝ «Վերածնունդ պրովանս» խորագրով, որի ժամանակ Գուրգեն Մելիքյանին և մյուս ընկերներին նվիրեցինք շապիկներ՝ «Անպարտելիներ» գրառումով»,-հայտնեց Գարիկը։
Նա ասաց, որ Սրբազանի համար շապիկ էին պատրաստել եռագույնով և նրա վրա գրված ցանկությամբ, և երբ Սրբազանն ասաց, որ իր խնդրանքը չեն անելու, ինքը ժողովրդի միջից բարձրաձայնեց, որ արդեն արել են։
Եռագույնի վրա «Անպարտելի» գրառումով շապիկը նվիրելով Բագրատ Սրբազանին՝ հաշմանդամ նկարիչն ասաց. «Մեր ցանկությունն է, որ Սրբազանն անպարտելի լինի, Հայաստանը փրկի և վերածնունդ լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ Սրբազան
- Մենք տևական պատերազմի մեջ ենք գտնվում տևական հանձնումների և զիջումների պատճառով. Բագրատ Սրբազան
- Ես ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է. Բագրատ Սրբազան