Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր. Աշոտ Ղազարյան
«Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր, մեր Հայաստանի, Երևանի գույներից մեկն էր՝ վառ գույներից մեկը»,-Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը, ասաց դերասան Աշոտ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Լալա Մնացականյանի գնալով մշակույթի գործիչների ծաղկեփնջից մի գեղեցիկ ծաղիկ պակասեց։
Ղազարյանը հայտնեց, որ «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից հետո շատ էին մտերմացել, հաճախ հանդիպում եին, կամ հեռաձայնում և շատ է տխրում, որ էլ նրա ձայնը չի լսելու։
Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել երեկ՝ հունիսի 22-ի լուսադեմին՝ 66 տարեկան հասակում:
Հարակից հրապարակումներ`
- Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ. Արայիկ Մանուկյան
- Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
- Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան