Մալաթիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հաղորդվում է Աղետների կառավարման գործակալության (AFAD) կայքում։
Գերատեսչության տվյալներով՝ Դողանշեհիրի շրջանում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել տեղական ժամանակով 21։29-ին։ Սեյսմիկ երևույթի օջախը գտնվել է 10,96 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժ է գրանցվել նաև Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավորներ
- Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել
- Երկրաշարժ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք
- Երկրաշարժ՝ Ստամբուլում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան