Պաշտոնից ազատվել է ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող ՌԴ ԱԴԾ 5-րդ վարչության պետը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ վարչության պետի պաշտոնից ազատվել է Սերգեյ Բեսեդան։
«Վաժնիե իստորիի» երկու աղբյուրներ՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ինչպես նաև Սերգեյ Բեսեդայի ծանոթը, հայտնել են, որ ԱԴԾ-ի հինգերորդ վարչության պետ է դարձել Ալեքսեյ Կոմկովը, ով նախկինում աշխատել է որպես հակահետախուզական ծառայության պետի տեղակալ։ ։
Հինգերորդ ծառայությունը մասնագիտացած է Ռուսաստանի ներսում և նախկին Խորհրդային Միության երկրներում տեղեկատվության հավաքագրման մեջ: Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու որոշում կայացնելիս Պուտինը մեծապես հիմնվել է ԱԴԾ այս ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության վրա:
Ինչպես պարզվեց ներխուժման մեկնարկից կարճ ժամանակ անց, հինգերորդ ծառայության տեղեկությունները հիմնականում չեն համապատասխանում իրականությանը: Ռուսական իշխանությունները վստահ էին, որ ռուսական բանակն իր ճանապարհին լուրջ դիմադրության չի հանդիպի. Նրանք իսկապես մտածում էին, որ արագ կվերցնեն ամեն ինչ, այնուհետև մահակներով կցրեին ամբոխը», - 2022 թվականին «Վաժնիե իստորի»-ին պատմել է ռուսական հատուկ նշանակության ջոկատներից մեկի սպան:
Ռուսական ներխուժման սկզբում շատ լրատվամիջոցներ նույնիսկ գրում էին, որ Բեսեդան և նրա գործընկերները ձերբակալվել են, քանի որ Ուկրաինայի մասին նրանց տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն «Վաժնիե իստորիի»ի աղբյուրները դա չեն հաստատել։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԴԾ-ը ձերբակալել է ևս երեք քաղաքացու՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով
- ՌԴ-ում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը. ԱԴԾ տնօրեն
- ԱՄՆ-ը փորձում է խաթարել իրավիճակը ԱՊՀ-ում. ՌԴ ԱԴԾ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան