Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին հավատարիմ է «ռազմավարական համբերությանը» Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձի հարցում։ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ Բեռլինում ունեցած նրա ելույթի մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կոբախիձեի խոսքով, այս ռազմավարության իրականացման արդյունքում Վրաստանը կդառնա «միասնական և ամբողջական պետություն»։ Որպես օրինակ՝ նա բերեց Գերմանիան, որը տասնամյակներ շարունակ «համբերությամբ սպասում էր վերամիավորմանը»։
«Մենք նաև հավատարիմ ենք ռազմավարական համբերության քաղաքականությանը և վստահ ենք, որ մեր քաղաքականությունն ի վերջո կիրականացնի Վրաստանի երազանքը, վրացիների երազանքը, և Վրաստանը կդառնա միասնական և ամբողջական պետություն»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը։
Մինչ այս Կոբախիձեն ասել էր, որ Վրաստանը ծրագրում է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնել իր կազմ և 2030 թվականին դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստան-Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի արդյունքով
- Ծեծկռտուք. ֆուտբոլի Վրաստանի հավաքականը 1։3 հաշվով զիջեց Թուրքիայի հավաքականին
- Վրաստանի իշխանությունները դաս են քաղել. Գալուզինը՝ Կոբախիձեին