Հանքավանում Փաշինյանը խոսել է Սրբազան շարժումից և ՔՊ-ի հերթական «հաղթանակից»
«Ի վերջո՝ Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի գործի՞ք է, թե՞ ապրելու գործիք է, մարդկանց կյանքը, երջանկությունը, ազատությունը, անվտանգությունը և բարեկեցությունը հնարավոր դարձնելու գործիք է»,-Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը ապրելու երկիր է՝ չանդրադառնալով այն իրողությանը, որ իր պաշտոնավարման օրոք և քաղաքականության արդյունքում ամենակարևոր հենասյունը՝ անվտանգությունը փլուզվել է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը՝ կյանքի գաղափարախոսությունը, պետական գաղափարախոսություն դարձնելն է, ազատություն տալ մեր քաղաքացիների լավ ապրելու մղմանը և այն հնարավոր դարձնելը»,-ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց և համոզմունք հայտնեց, որ դրա պատճառն այն է, որ իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն հաստատվում է հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից։
Այստեղ էլ մեր կողմից մնում է փաստել, որ եթե ժողովուրդը իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընդունել է, ապա դրան հասնելու միջոց չի տեսնում ՔՊ-ին, ինչը ցույց տվեց Երևանի քաղաքապետի ընտրությունները, երբ վերջինս ստացավ ընտրողների 9 %-ի ձայները՝ վարչական ողջ ռեսուրսի օգտագործման միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Ադիբեկյան. Վստահ եմ, Ճամբարակը Նիկոլը հանձնելու է
- Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին