ՔՊ-ական պատգամավորներն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ԱԺ-ից հայտնում են.
«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը:
Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության եւ կենտրոնի արտադրական գործընթացին:
Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի աշտարակում, որը կառուցվել է 223 թվականին Երեք թագավորությունների ժամանակաշրջանում: Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան