Ռյազանի ադրբեջանցիները կես տոննա օգնություն է նվիրաբերել ՌԴ-ի Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին
Զապորոժիեի շրջանում Դնեպրի զորքերի խմբավորման գնդերից մեկի զինծառայողները 500 կիլոգրամ օգնություն են ստացել Ռյազանի և նրա շրջանի ադրբեջանական համայնքից։ «ՌԻԱ նովոստին»-ն գրում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է «Մակար» ծածկանունով գնդի շտաբի սպան։
«Մոտ 500 կգ տարբեր անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ լվացարաններ, ինչպես նաև անձրևների ժամանակ բլինդաժներից ջուր դուրս մղելու համար ջրահեռացման պոմպեր և էլաստիկ խողովակներ... Այս մարդիկ օգնում են մեզ հասնել ընդհանուր հաղթանակի, ընդհանուր նպատակի Մեր բազմազգ երկիրը շատ է տարբերվում նրանով, որ մարդկանց բարեկամությունը վեր է ամեն ինչից»,-ասել է սպան:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի սենատորը բացատրել է, թե ինչու է Պուտինը ցանկանում տիրանալ Ուկրաինային
- Ուկրաինային F-16-ների հանձնումը ՆԱՏՕ-ի ազդանշանն է միջուկային ոլորտում. Լավրով
- Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին