Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր գումար
Հունիսի 16-ին ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում նկատել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով գողացել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:
«Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում, որպես անվտանգության պետ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Թալանել են Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան
- Վանաձորում թալանել են հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկան. պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան