Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերը պատերազմի հիմքեր են ստեղծում. Լիբանանի ԱԳՆ
Լիբանանը ձգտում է վերականգնել կայունությունը Իսրայելի հետ սահմանին, սակայն օտարերկրյա լրատվամիջոցներում նրա դեմ թշնամական արշավ է ընթանում, ինչը նպաստում է տարածաշրջանում ռազմական իրավիճակի սրացմանը: Այս մասին լրագրողներին ասել է հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը, որը ուղեկցել է Բեյրութի միջազգային օդանավակայան հրավիրված օտարերկրյա դիվանագետներին։
Այցը կազմակերպվել էր Լիբանանի կառավարության կողմից՝ հերքելու The Daily Telegraph-ի այն հաղորդագրությունը, ըստ որի՝ Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայանն օգտագործվում էր շիա աշխարհազորային «Հըզբոլլահ»-ին զենք տեղափոխելու համար:
«Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերի տարածումը պատերազմի պատրվակ է ստեղծում», -ասել է Բու Հաբիբը և հավելել. «Մայրաքաղաքի օդային դարպասը անվտանգ քաղաքացիական հաստատություն է, մենք լիովին վստահում ենք այն ծառայություններին, որոնք ստուգում են նավահանգիստ առաքված բեռները»։
Իր հերթին Տեղեկատվության նախարարի պաշտոնակատար Զիյադ Մակարին բրիտանական թերթի պնդումներն անհեթեթ է անվանել։
«Հըզբոլլահը» չի կարող հրթիռներ պահել այստեղ, քանի որ Բեյրութի օդանավակայանը կանոնավոր կերպով ստուգվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) կողմից, ասել է նա։ «The Daily Telegraph»-ի հրապարակումը պետք է դիտարկվի որպես հոգեբանական պատերազմի մաս և կարող է նաև փորձ լինել ամառային սեզոնի պիկ շրջանում վնասելու Լիբանանի զբոսաշրջության ոլորտն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Բրիտանական հրատարակությունը հունիսի 23-ի հրապարակման մեջ պնդել է, որ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի միջոցով մեծ քանակությամբ իրանական զենք է մատակարարվում «Հեզբոլլահին»։ Նրա աղբյուրների համաձայն՝ դրանց թվում են «Բուրկան» և «Ֆալակ» խոշոր տրամաչափի հրթիռները և «Ֆաթեհ-110» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի բանակը հավանություն է տվել Լիբանանի վրա հարձակման մարտական պլաններին
- Լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի հարցերով որոշել է զբաղվել Լիբանանի կառավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան