Երբ այս իշխանություններն ապացուցեցին, որ ստեղծել են «Գեստապո», հասկանալի էր, որ շարժմանը պետք է քաղաքական հարթակ. Կարեն Քոչարյան
«Հունիսի 12-ից հետո, երբ այս իշխանություններն ապացուցեցին, որ ստեղծել են «Գեստապո», ոչ թե «Ոստիկանություն», հասկանալի էր, որ շարժմանն արդեն պետք է քաղաքական հարթակ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարերց քաղաքագետ Կարեն Քոչարյանը։
Նա տարակուսեց, որ բոլորը խուսափում են «քաղաքական» բառից, բայց ցանկացած պայքար իշխանությունը հեռացնելու քաղաքական պայքար է՝ ուզեն, թե չուզեն։
Քոչարյանը հայտարարեց, որ առանց քաղաքական հարթակի հարց չի լուծվի և ենթադրեց, որ առաջիկայում կլսվի այդ քաղաքական հարթակի ձայնը։
Ըստ բանախոսի՝ երբ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ցանկանում է խոսել քաղաքական ուժերի հետ, այդ պահին արդեն հասկացել էր, որ առանց քաղաքական բաղադրիչի շարժումը արդյունք չի կարող ապահովել։
«Շատերը, այդ թվում նաև Բագրատ Սրբազանը, կոմպլեքսավորվում են «ընդդիմադիր», «աթոռակռիվ» բառից»,-նկատեց նա և հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ արածն աթոտակռիվ է եղել, և նրան հեռացնելիս նման որակումներից չպետք է խուսափեն։
Դիմելով ժողովրդին, կարեն Քոչարյանն ասաց. «Դրեք և նայեք, թե «հեղափոխությունից» հետո ինչպես է փոխվել անձամբ ձեր կյանքը և ինչպես է փոխվել «փրկիչների» կյանքը, ինչ էիք դուք անում և հիմա ինչ եք անում, նրանք ինչ էին անում և հիմա ինչ են անում՝ կհամոզվեք, որ ամբողջն աթոռակռիվ է, երբ ամենայն հայոց աներձագը 7 անշարժ գույք է հայտարարագրում»։
Հարակից հրապարակումներ`
- Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ Սրբազան
- Մենք տևական պատերազմի մեջ ենք գտնվում տևական հանձնումների և զիջումների պատճառով. Բագրատ Սրբազան
- Կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով խորհրդարանական ընդդիմության վերարտադրման շանս լինի. Սուրեն Պետրոսյան