Հունաստանում անցկացվող շախմատի առաջնությունում Հայաստանն առաջատարն է
Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին հավաքականի հետ և հաղթեց 2,5:1,5 հաշվով։ Այդ մասին հայտնում է sport.news.am-ը։
Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։ Ոչ ոքի խաղաց Էրիկ Գասպարյանը։ Պարտություն կրեց Արսեն Դավթյանը։
Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։ Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։ Երրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Թուրքիայի թիմին։
Հարակից հրապարակումներ`
- Հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին
- Սերժ Սարգսյանն այսօր հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարի ընթացքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան