Հունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի
Գիտնականները և Հունաստանի իշխանությունները զգուշացնում են հատկապես զբոսաշրջիկներին զգույշ լինել, քանի որ կլիմայական ճգնաժամը և բարձր ջերմաստիճանը կարող են այդքան երազած արձակուրդը վերածել մղձավանջի:
Եվրանյուզը գրում է, որ այս ամառ Հունաստանին պատուհասած առաջին շոգն արդեն հանգեցրել է ողբերգական հետևանքների։ Օտարերկրյա երեք զբոսաշրջիկներ մահացել են անցյալ շաբաթ՝ երկուսը ջրազրկումից, երրորդն ընկել է զառիթափ լանջից՝ ենթադրաբար վատ ինքնազգացողությունից հետո: Եվս մի քանի զբոսաշրջիկներ, ովքեր ճանապարհորդել են քառասուն աստիճան շոգին, անհայտ կորած են համարվում, և նրանց ճակատագիրը մտահոգությունների տեղիք է տալիս։
Ամբողջ երկրում ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, բայց շատ շրջաններում դեռևս 30 աստիճանից բարձր է:
Հունաստանի առողջապահության նախարարը կոչ է անում մարդկանց չթերագնահատել շոգի հետ կապված սպառնալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Ծայրահեղ շոգեր ամբողջ աշխարհում. Լևոն Ազիզյան
- Անթալիայում շոգի պատճառով օձերը ներթափանցել են տներ և գրասենյակներ
- ՄԱԿ-ից զգուշացնում են` աշխարհը «չափազանց շոգ է կառավարելու համար»
- Աննոմալ շոգ եղանակն և ջերմային ալիքները մոտ 50-60%-ով մեծացնում են վաղաժամ ծննդաբերության վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան