Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույրները, Լալա Մնացականյանի վարագույրը կայծակնային էր. Ռուբեն Մաթևոսյան
«Յուրաքանչյուր արվեստագետի, յուրաքանչյուր նվիրյալի կորուստը ցավ, վիշտ է բոլորիս համար։ Իրենց գնալով դատարկվում է այն տողը, գիծը, աստիճանը, որ ձեռք էր բերել տվյալ արվեստագետը»,- Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
Նա նշեց, որ Լալա Մնացականյանն իր համար միայն դերասանուհի չէր, ընկեր, թանկ ու հարազատ մեկն էր։
«Երբեք սխալ բառ չի արտասանել բեմից։ Իր ուսանողներին սովորեցնում էր ճիշտ խոսել, արտասանել, ճիշտ շնչել, որ կարողանալ մեկ ամբողջ նախադասություն մեկ շնչով արտաբերել»,- ասաց Ռ.Մաթևոսյանը։
«Ընդհանրապես, կյանքը մի թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույրները։ Ափսոս, որ Լալա Մնացականյանի վարագույրը կայծակնային էր, թույլ չտվեց, որ նույնիսկ վերջին խոսքն ասի։
Ափսոս։ Նմաները մեզ շատ պետք են։ Ցավոք, հրաժեշտ ենք տալիս»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։
Հարակից հրապարակումներ`
- Ես Լալա Մնացականյանին տխուր չեմ կարողանում հիշել. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան
- Ուժեղ մարդ էր Լալա Մնացականյանը, կնոջը նույնիսկ ոչ բնորոշ ուժ ուներ. Թովմաս Պողոսյան
- Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր. Աշոտ Ղազարյան
- Ապրես, ապրելու հույս ես տալիս, կարծում ես, ոտքի կկանգնե՞նք. Լալա Մնացականյանը՝ Վարդան Պետրոսյանին
- Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ. Արայիկ Մանուկյան
- Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
- Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
- Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը