Եթե պրոցեսներն իրավական չեն, ապա դատարանում ականատես ենք լինում խայտառակ քաղաքական շոուների. Զոհրաբյան
«Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, պարզ է, որ Փաշինյանը փակում է բացառապես և հիմնականում նրանց, ովքեր իր քաղաքական ռեժիմի համար վտանգ են ներկայացնում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այն գործիչները, ինչպիսին օրինակ Արմեն Աշոտյանն է, իրենք կարողանում են նաև խոսել Փաշինյանի էլեկտորատին հասու լեզվով, ինչն ամենավտանգավորն է։
«Եթե պրոցեսները իրավական չեն, բացառապես քաղաքական են, ապա ամեն օր մենք դատական դահլիճում ականատես ենք լինում նման խայտառակ քաղաքական շոուների»,- ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
- Սկավառակի վրա մեկ ամսվա տեղեկություն է, էն հինգ ամիսը ու՞ր ա, էդ ի՞նչ է մեջը եղել, որ չեն տվել․ Արմեն Աշոտյան
- Պաշտպան. Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է
- Աշոտյան. Կարմիր բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»
- Արմեն Աշոտյանին վերաբերող նյութերը տրամադրելու մասով միջնորդությունը բավարարվեց. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները