«Նոային» է միացել Հելդեր Ֆերեյրան
«Նոային» է միացել Հելդեր Ֆերեյրան։ Այս նասին հայտնում են ֆուտբոլի ակումբից։
«Պորտուգալացի վինգերը «Վիտորիա Գիմարայեշի» սան է։ 2017 թվականից հանդես է եկել ակումբի գլխավոր թիմում, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»։
Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Հելդեր Ֆերեյրան անցկացրել է 111 խաղ ու խփել 10 գոլ։ Թիմի նորեկը խաղացել է նաև Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Երկրի մինչև 20 տարեկանների հավաքականում 2 գոլ է խփել անցկացրած 5 խաղում։ 27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։
«Ես զգում եմ, որ նախագիծը շատ հավակնոտ է: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ ունենք արժեքներ ստեղծելու և այս ակումբն էլ ավելի բարձրացնելու համար»-ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հելդեր Ֆերեյրան:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» կմրցի հյուսիսմակեդոնական «Շկուպիի» հետ։ Առաջին խաղը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 11-ին»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան