Սաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացածների թիվն արագորեն աճում է
Սաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացել է ավելի քան 1300 ուխտավոր։ Այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարարը։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, մահացածների 83 տոկոսը չի ունեցել մուտքի թույլտվություն, սըիպված է եղել Մեքքա հասնել խոտոր ճանապարհնով, իսկ այդ ընթացքում արևից չեն պատսպարվել ու պաշտպանվել։ Մահացածներին հուղարկավորել են Մեքքայում։ Նրանց ճանաչման գործընթացը երկարել է, քանի որ շատերն իրենց հետ փաստաթղթեր չեն ունեցել։
Եվս 95 մարդ շարունակում է բուժում ստանալ։ Տուժածներից մի քանիստ տեղափո․վել են Էր-Ռիադ։ Մահացծներից 660-ը եգիպտացիներ են, նրանցից 31-ն է մուտքի թույտվություն ունեցել։ Եգիպտոսը լիցենզիայից զրկել է 16 տուր գործակալություններին, որոնք ուխտավորներին խոստացել էին օգնել ոչ օրինական ճանապարհով։
Մահացածներից 165-ն Ինդոնեզիայից են, 98-ը՝ Հնդկաստանից, մի քանի տասնյակ մարդ՝ Հորդանանից, Թունիսից, Ալշիրից, Մարոկկոյից։ Հայտնի է, որ զոհվածների թվում կա յոթ ռուս, երկու ամերիկացի։ Շատ դեպքերում մահը վրա է հասել սաստիկ շոգի պատճառով ջրազրկկման ու ուսասպառ լինելու հետևանքով։
Մեքքայում օդի ջերմաստիճանը Հաջի շրջանում այս տարի հասնում է գրեթե 52 աստիճանի։ Տոնը սկսել է հունիսի 14-ից շարունակվել է մինչև հունիսի 19-ը։ Հաջիին մասնակցել է 1.8 մլն մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան