Վրաստանի կառավարությունն անհնարին է դարձնում ԵՄ իր մտնելը. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ առանց Վրաստանի ներկայիս կառավարության քաղաքականությունը փոխելու անհնար կլինի շարժվել դեպի Եվրամիություն։
«Առանց Վրաստանի կառավարության քաղաքականության փոփոխության, դեպի ԵՄ շարժվելն անհնար է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Բորելը Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունների կողմից «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին ԵՄ-ն կամրապնդի աջակցությունը Վրաստանում քաղաքացիական հասարակությանը։
«Մենք կամրապնդենք աջակցությունը քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին, մենք կհակազդենք ապատեղեկատվությանը, կուժեղացնենք աջակցությունը ընտրական գործընթացներին», -ասել է Բորելը: