Էդքան իրենց դարդը մի լացեք. Տիգրան Ավինյանը հորդորում է արագացնել մեկ անձից գնումներ կատարելը
«Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը լուծվել է, նոր պայմանագիր կկնքվի և կշարունակենք աշխատանքները»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
Նա նշեց, որ մայրաքաղաքի 4 վարչական շրջանում այդ խնդիրը կա և պետք է մեկ անձից գնումներ իրականացվեն, որպեսզի փոսալցումները շարունակեն։
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը զեկուցեց, որ նախկին տեխհսկողի հետ դեռ ֆինանսական հարցերը չեն լուծել։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանն էլ նշեց, որ պետք է վերջնական վճարեն այն տեխհսկողին, որի հետ լուծվել է պայմանագիրը և որին երկու անգամ պարտադրել են քնդել անորակ աշխատանքը։
Եվս երկու վարչական շրջանի ղեկավարներ հայտնեցին որ իրենք էլ պետք է մեկ անձից գնման միջոցով նոր տեխհսկողի հետ պայմանագիր կնքեն, որպեսզի ավարտեն փոսալցման աշխատանքները։
«Տեխհսկողության հետ խնդիրը կայանում էր նրանում, որ տեխհսկողը մեկ այլ ընկերության հետ էր փոխկապակցված, որը ընդգրկված է եղել Սև ցուցակում, ինքն ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել, էդքան իրենց դարդը մի լացեք, ամենայն հարգանքով։ Չգիտեմ ովքեր են, կարևոր էլ չէ, բայց հիմա խնդիրը, մեր աշխատանքները առաջ տանելն է»,-արձագանքեց Տիգրան Ավինյանը և հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում արագ լուծել խնդիրները և հա(որդ շաբաթ շարունակել փոսալցումները։
Հարակից հրապարակումներ`
- Երևանյան լճի հարակից տարածքում Ավինյանի տնկած հարյուրհազարանոց ծառերն արդեն չորանում են. Ահազանգ
- Չընկնել անտրամաբանական ամեն ինչը մրցույթի դնելու մոլուցքի մեջ. Ավինյանը խրախուսում է մեկ անձից գնումները