Հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին
Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ընտրանուն։ Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը, իսկ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակել են կեսական միավոր։
Առաջին տուրում մեր թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի թիմին, իսկ երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան