Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով վկաների հարցաքննությանը չի հեռարձակվում ուղիղ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական այսօրվա նիստին սկսվում է վկաների հարցաքննության փուլը, սակայն դատախազի միջնորդությամբ՝ նիստը չի հեռարձակվում ուղիղ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը։
Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։
Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։
ՀԳ. Մենք խստորեն առարկեցինք, բայց ակնհայտ էր, որ որոշումը կայացվել էր նախապես։