Caucasus Heritage Watch. Արցախում ավելացել են թշնամու կողմից ոչնչացված և վտանգ տակ գտնվող հուշարձանների թիվը
Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը ահազանգում է, որ Արցախի Հարապետության տարածքում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր աճել է 75 տոկոսով, վտանգի տակ գտնվող օբյեկտների թվի՝ 29 տոկոսով։
Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո 2024 թվականի գարնանային մոնիտորինգի տարածքն ընդլայնվել է՝ ներառելով ևս 181 օբյեկտ։ Ընդհանուր, ուսումնասիրում են 489 օբյեկտ, որոնք բաշխված են ավելի քան 7000 կմ2 տարածքի վրա:
Caucasus Heritage Watch –ի հերթական զեկույցի համաձայն, 2024 թվականի գարնանից արձանագրվում է Ադրբեջանի բացասական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության վրա։
Արբայնակային պատկերի համաձայն, առավել տեսանելի բացասական ազդեցությունները շարունակում են տեղի ունենալ Շուշի քաղաքում, որտեղ բացի 18-19-րդ դարերի Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացմանը, արձանագրել են 1847 թվականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) քանդումը: Այդտեղ ոչնչացվել են նաև այլ հուշարձաններ, տապանաքարեր։ Երբեմն ադրբեջանցիների թիրախում են հայտնվում նաև ոչ հոգևոր մշակութային ժառանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
- Ապատեղեկատվության միջազգայնացման քարոզով՝ Ադրբեջանը վերաշարադրում է իր համար նոր պատմություն. Արմինե Տիգրանյան
- Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում
- Ադրբեջանցիները «վերանորոգում են» Շուշիի ռեալական ուսումնարանը
- Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
- Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Քարվաճառի շրջանում Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ
- Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
- Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում
- Վանդալիզմ՝ Արցախի Սպիտակ խաչ վանքում
- Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին