Ինչ պայմաններում են արտադրել Lee շոկոլադը. Արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կենֆետների պատրաստման արտադրամասում («LEE CHOCOLATE» ապրանքանիշ, ք․ Երևան, Օդեսայի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Տեսչական մարմնից մանրամասնում են խախտումները.
- արտադրական շինությունները նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
- արտադրամասը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
- չի եղել անձնակազմի համար հանդերձարան,
- չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գորընթացներ,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և հումքի մշակման և փաթեթավորման սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան