Հունվարից սկսած մեզ խաբում են՝ նախարարից բռնած, վարչապետից վերջացրած.Լարված իրավիճակ Երևան-Ապարան ճանապարհին
«Մեր վարչապետն ասում է՝ հարցը լուծելու համար ճանապարհ փակեք, մենք էլ առաջնորդվում ենք վարչապետի ասածով»,- Ապարան-երևան մայրուղու Ափնա գյուղի հատվածում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Բայանդուր գյուղից Ադամյան ազգանունով քաղաքացին։
Բնակիչները փակել են մայրուղին և բողոքում են Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հեկտարը հանրային գերակա շահ ճանաչվելու որոշման դեմ, ինչի հետևանքով իրենք զրկվել են իրենց հողերից։
Նրա խոսքով՝ հունվարից սկսած իրենց խաբում են՝ նախարարաից բռնած, վարչապետից վերջացրած։
«Վարչապետն ասում է՝ ես անտեղյակ եմ, խի տենց բան կլինի»,-հայտարարեց գյուղացին՝ նշելով, որ իր թոռան հողը իրենց ձեռքից տանում են։
Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գյուլյանը փորձում է համոզել գյուղացիներին, բացել ճանապարհը՝ խոստանալով հարցը քննարկել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան