Ադրբեջանի իշխանությունները հայտնում են՝ արդեն 3000 մարդ է ապրում օկուպացված Ստեփանակերտում
Ադրբեջանի իշխանությունները հայտնում են, որ իրենք արդեն 3 հազար մարդ են վերաբնակեցրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ, որը օկուպացվել էր 2023 թվականի աշնանը շրջափակմանը հաջորդած ագրեսիայից և բնիկ հայ բնակչության արտաքսումից հետո։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման թվեր է հայտնել օկուպացված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։
Նրա խոսքով, «նրանք այստեղ գործող պետական կառույցների աշխատակիցներ են և բիզնես ոլորտի աշխատողներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին