Բաքվում տղամարդը որսորդական հրացանով երեք ոստիկան և մեկ անցորդի է սպանել
Բաքվում մի քանի դատվածություն ունեցող անձը որսորդական հրացանից կրակ է բացել, ինչի հետևանքով սպանվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մայրաքաղաքի Խազարի շրջանի Շուվելան գյուղում մի քանի դատվածություն ունեցող և հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Ռովշան Ալլահվերդիևը դիմադրություն է ցույց տվել և որսորդական հրացանով սպանել երեք ոստիկանի և մեկ անցորդի Ալլահվերդիևին ոստիկանության ծառայողների կողմից վնասազերծվել է քրեական գործ է հարուցեվլ, նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայում ական է պայթել
- Քաշաթաղում վթարի հետևանքով ադրբեջանցի 2 զինծառայող զոհվել է