Եվրո-2024. Ռոնալդուի հետ կապված միջադեպից հետո անվտանգության միջոցառումները կուժեղացվեն
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության Թուրքիա-Պորտուգալիա հավաքականների հանդիպման ժամանակ երկրպագուների՝ խաղադաշտ դուրս գալու միջադեպից հետ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կուժեղացնի անվտանգության միջոռացումները։
«Մրցաշարի պահանջներին համապատասխանելու և նմանատիպ միջադեպերը կանխելու համար մարզադաշտերում անվտանգության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք կարող մեկնաբանել կոնկրետ միջոցները: Հիշեցնում ենք, որ խաղադաշտ ցանկացած ներխուժում իրենից ներկայացնում է վարքագծի կանոնների խախտում և ենթադրում է հեռացում մարզադաշտից»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, Sky News-ի լրագրող մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մեկնաբանությունը:
Շաբաթ օրը կայացավ է Եվրոյի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը, որն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Խաղի ընթացքին մի քանի երկրպագուներ վազել են խաղադաշտ և մոտեցել Պորտուգալիայի հավաքականի ավագ Ռոնալդուին՝ նրա հետ սելֆի անելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան