Տնտեսություն 17:34 24/06/2024 Հայաստան

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազում է, բայց 50 %-ով աճել է Հնդկաստանից եկողների թիվը. Աղասի Թավադյան

Ըստ վերջին վիճակագրական տվյալների, 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են այցելել, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Դրա փոխարեն կտրուկ 50 %-ով աճել է Հնդկաստանից ժամանածների թիվը։ Միտումը պարզաբանելու խնդրանքով  Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանին։

«2020 թվականին մեր մոտ զբոսաշրջությունը գրեթե 0-էր՝ զբոսաշրջիկների ոչ ներհոսք կար՝ ոչ արտահոսք։ 2021 թվականից հետո ունեցանք վերականգնողական բավականին մեծ աճ, որը պայմանավորված էր ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով բավականին մեծ թվով ռելոկանտների ներհոսքով։ Մինչև 2021 թվականը զբոսաշրջիկների ներհոսքն ու արտահոսքը, մոտ 12 % աճ էր գրանցում և այդ երկու ցուցանիշներն իրար հավասար են։

2021 թվականից ունենք բավականին մեծ աճ, սակայն ներհոսքի աճը մոտավորպես 1.6 անգամ ավելի մեծ է եղել, քան արտահոսքի աճը. Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է մտել, քան դուրս  է եկել։ Սակայն եթե նայենք 2023 թվականի վերջին և 2024 թվականի առաջին եռամսյակին, այդ մեծ աճը կանգ է առել, այսինքը գտնվում ենք պիկային կետում և նույնիսկ կա նվազման տենդենց, հիմնականում՝ ներհոսքի։

Եթե նայենք ընթացիկ հաշվեկշիռը, ապա կտեսնենք, որ տուրիստական ծառայություններն էլ ունեն կրճատման միտում։ 2022 թվականին զուտ տուրիստական ծառայությունների ներհոսքը, մոտ 1 մլդ դոլարի միջոց է բերել Հայաստանի Հանրապետությունը, որն այդ տարի մեր ողջ ՀՆԱ-ի զգալի հատվածն է եղել։ Պարզաբանեմ, որ այդ թիվը զբոսաշրջիկների բերած և տարած գումարների տարբերությունն է։ 2023 թվականի 4-րդ եռամսյակում՝ համեմատած նույն տարվա 3-րդ եռամսյակի ներհոսքի տվյալները, տուրիզմի արտահանումը կրճատվել է մոտ 40 %-ով։ 

Սա մենք տեսնում ենք նաև վարձակալության գներից, որը նույնպես անկել է։ Եթե մինչև 2023 թվականի աշունը Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանը վարձով էր տրվում միջինը 1000 դոլարով, ապա այսօր այն 700 դոլար է կազմում։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ զբոսաշրջիկների քանակն անկում է ապրում։  

2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 450 հազար մարդ, որից 50 %-ը կամ 225 հազարը եղել են Ռուսաստանի Դաշնությունից: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 436 հազար մարդ, որից 42 %-ը կամ 184 հազարը եղել են Ռուսաստանից: Փաստորեն, 2020 թվականից հետո առաջին անգամ առկա է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի կրճատում: 2024 թվականի առաջին եռամսյակում 3.2 %-ով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը նվազել է 18.7 %-ով:

Դրա փոխարեն աճել է Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների թիվը, որոնք հիմնականում բանակային տարիքի արական սեռի զբոսաշրջիկներ են՝ առանց ընտանիքների։
Եթե  2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 6.7 հազար Հնդկաստանի քաղաքացի՝ ընդանուր այցելությունների 1.5 %-ը, ապա 2024 թվականի առաջին եռամսյակում՝ արդեն 13.2 հազար հնդիկ՝ ընդանուր այցելուների 3 %-ը:

Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը մեկ օրից ավելի, մինչև մեկ տարի այցելում է տվյալ երկիրը։ Հնդկաստանից ժամանած քաղաքացիները կարող են 6-7 ամիս մնան Հայաստանում և համարվեն զբոսաշրջիկ, բայց հասկանալի է, որ նրանք հիմնականում գալիս են կարճաժամկետ աշխատանքի։ 
   
Սա որոշակի մտահոգություններ է առաջացնում առաջին հերթին, այն որ ընդհանուր զբոսաշրջությունը կրճատվում է՝ հիմնականում ՌԴ-ից։ Վերջին ամիսներին կրկին դրամը արժևորվեց՝ 405 դրամից հասնելով մինչև 385 դրամի։ Այստեղ նշենք, որ փոխարկող արժույթներից վերջին մի քանի տարիներին ամենաարժևորվածը հայկական դրամն է, որը 2020 թվականի սկզբից արժևորվել  է մոտ 20 %-ով։

Սա նույնպես որոշակի հարված է հասցնում զբոսաշրջությանը, որովհետև եթե առաջ զբոսարջիկը գալիս էր Հայաստան և, օրինակ, 2019 թվականին 100 դոլարը մանրում էր և 48 հազար դրամ էր վերցնում, 2024 թվականի սկզբին՝ 40 հազար դրամ, ապա այսօր վերցնում է 38 հազար դրամ։ Հետևաբար՝ զբոսաշրջիկների համար Հայաստանը թանկացել է և և շատ զբոսաշրջիկներ նախընտրում են այլ պետությւոններ այցելել։

Այսօր զբոսաշրջիկների թիվն ընկնում է, և ռելոկանտների վերադրաձի միտում կա, շատերը լքում են Հայաստանը»,-ասաց Աղասի Թավադյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}