Արմեն Աշոտյան. Նախաքննական մարմինն իր ճաշակով խուզել է այդ նյութերը
Արմավիր ՔԿՀ-ում պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում կրկին ահազանգեց՝ նախաքննական մարմինն իր ու վկա Կարեն Հակոբյանի հեռախոսազրույցները գաղտնալսել է, սակայն դրանց մի մասն են տրամադրել իրեն։
«Կարեն Հակոբյանի վեց ամսվա գաղտնալսեումից տրամադրել են հինգ օրվա խոսակցություն, 82 րոպե»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատական նիստի ընթացքում։
Նա նշեց, որ նախաքննական մարմինը, ստանալով ողջ տեղեկությունը, իր ճաշակով, ավելի ճիշտ իր մեղադրական տրամաբանությամբ մաքրել է, սանրել է, խուզել է այդ նյութերը։
«Թողել է մի քանի րոպե, ինչ որ իրենց է պետք, բայց այն, ինչ պետք է Ձեզ արդար դատավճիռ կայացնելու համար, և ինձ, որպեսզի ես ևս մեկ անգամ համոզվեմ, որ իմ անազատության մեջ գտնվելն իրավաչափ չի, այդ նյութերը չկան»,-ասաց Աշոտյանը։
Նա միջնորդություն ներկայացրեց դատարանին.
«Խնդրում եմ Ձեզ, միջնորդեք նախաքննական մարմնին քաղաքացի Կարեն Հակոբյանի իրականացրած գաղտնալսումների, այդ թվում արտաքին ու ներքին դիտման ողջ հասանելի փաթեթը փոխանցեն այդ հարցով շահագրգիռ մեղադրյալին՝ ինձ։ Եթե մյուս մեղադրյալները կուզեն լսել այդքանը... ոնց որ ձեր մեջի պարապը ես եմ լսում րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան, կարամ գամ պատմեմ։ Հիմնավորում եմ, որ դրանք շատ կարևոր են, քանի որ այդ գաղտնալսումների հիմքով ես մեկ տարուց ավելի՝ կալանքի տակ եմ, խնդրում եմ՝ հաշվի առեք այս հանգամանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով վկաների հարցաքննությանը չի հեռարձակվում ուղիղ
- Պաշտպան. Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է