Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերն առաջիկա օրերին կուղարկվեն Բաքվի դատարան
Ստեփանակերտում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով, այսպես կոչված «հետաքննությունը» ավարտվել է և գործերն առաջիկա օրերին կուղարկվեն դատարան։
Վերջինս խոսել անօրինական ձերբակալված 15 անձի նկատմամբ հարուցված քրեկան գործերի մասին։
«Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխացմամբ ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության բռնի հայաթափման ժամանակ առևանգվել են Բերձորի միջանցքից։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին ստիպել են ոտքի վրա կանգնած մնալ, զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը
- Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
- Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
- Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
- ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան