Բորելը հայտնել է, թե Վրաստանի համար ԵՄ դռները երբ կփակվեն
Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս քաղաքական կուրսը։ Այս մասին Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի համար: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ Վրաստանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել Վրաստանի կառավարության գործողությունների համար։
Բորելի խոսքերով, արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և դրա ֆոնին ԵՄ հնարավոր գործողությունները:
«Քննարկման արդյունքների մասին կտեղեկացնեմ հանդիպումից հետո»,-հավելել է նա։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հարուցել է Եվրամիության և ԱՄՆ-ի կոշտ արձագանքներին։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն: Հասարակական կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ օրենքի ընդունման դեպքում չեն գրանցվի գրանցամատյանում, քանի որ արդար չեն համարում օտար ուժի շահերը պաշտպանող կազմակերպություններ կոչվելը։ Իշխող կուսակցությունն ասում է, որ այս սահմանումը ճիշտ է, եթե ֆինանսավորում են ստանում դրսից և պահանջվում է միայն ֆինանսապես թափանցիկ լինել:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հայտարարել է վրացի պաշտոնյաներին վիզաների տրամադրման դադարեցման հավանականության մասին
- Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան