Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան, նաև քաղաքացիական անձիք
Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովն իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։
Մելիքովը հայտնել է, որ իրավիճակը վերահսկվում է պետական կառույցների և իրավապահների կողմից։ Ըստ նրա, օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ կիրականացվեն այնքան ժամանակ, մինչև կբացահայտվեն ահաբեկչության բոլոր մասնակիցները, որոնք, իհարկե, նախապատրաստվել են, այդ թվում՝ արտերկրից։
Նաև հաղորդվում է, որ Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը, չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը։
Մելիքովն ասել է, որ Դաղստանում ոչնչացվել է 6 ահաբեկիչ։
Հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Գրեթե նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ (Ահաբեկչական) հոդվածում, հանրապետությունում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության (ՀՕ) ռեժիմ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին