ԵԽԽՎ կոմիտեն Հայաստանում կշարունակի մոնիտորինգը՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը
Չորեքշաբթի՝ հունիսի 26-ին, օրվա երկրորդ կեսին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը կանցկացնի քննարկում «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը» թեմայով։
ԵԽԽՎ-ից հայտնում են, որ զեկույցը կներկայացնեն Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա):
Հրապարակված նախագծի համաձայն, Մոնիտորինգի հանձնաժողովը գնահատում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը։
Այն ողջունում է Հայաստանին բարեփոխումների հավակնոտ օրակարգ հետապնդելու համար՝ չնայած բարդ միջազգային իրավիճակին, որը մարտահրավեր է նետում երկրի կայունությանը:
Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է ընտրական օրենսդրության բարեփոխումները, ինչպես նաև առանց լուրջ խախտումների երեք անգամ անընդմեջ ընտրությունների անցկացումը, համարում է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակն իրապես հաջողել է։
«Միաժամանակ, կոմիտեն ցավ է հայտնում, որ այս բարելավումները չեն օգնել նվազեցնելոը քաղաքական բևեռացումը և կոչ է անում մեծամասնությանը և ընդդիմադիր կողմերին՝ ուսումնասիրելու միջկուսակցական կոնսենսուս ստեղծելու ուղիները»,-ասված է զեկույցի նախագծում։
Կոմիտեն ողջունում է դատական անկախությանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը, և քաջալերում է Հայաստանին՝ շարունակելու իր ջանքերը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում օրենսդրությունը, ինստիտուտները և պրակտիկան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Կոմիտեն որոշում է շարունակել մոնիտորինգը՝ առանձնահատուկ կարևորելով արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը։
Այս քննարկումից հետո նախատեսված է ևս երկու քննարկում՝ «Փոխհատուցման և հաշտեցման գործընթացները՝ անցյալի հակամարտությունները հաղթահարելու և ընդհանուր խաղաղ ապագա կառուցելու համար՝ արդար և հավասար փոխհատուցման հարցը» թեմայով, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 27-ին տեղի կունենա «Հետկոնֆլիկտային ժամանակաշրջան. Ականների վնասազերծում՝ տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի համար» թեմայով բանավեճը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին