Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ. Ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դասախոս Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ դիմել է ուսանողներին.
«Շնորհակալ եմ ուշադրության համար, և, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցերի, սկզբում այսպես, հետո նաև ավելի հրապարակային կանդրադառնամ ԵՊՀ-ի հետ ունեցած իմ աշխատանքային վեճին…
Ես երբեք հանդես չեմ եկել իմ երկրորդ տունը՝ Երևանի պետական համալսարանը վարկաբեկելուն ուղղված գործողություններով՝ ի հեճուկս Իրավագիտության ֆակուլտետի որոշ պաշտոնյաների, ովքեր ամեն ինչ անում են (ըստ շրջանառվող լուրերի՝ ԵՊՀ իրավաբանական վարչության փոխարեն իրենք են կազմակերպում իմ դեմ դատավարական փաստաթղթերի կազմումը, ասում են՝ նաև ձեռնամուխ են լինում իմ օգտին կայացված դատական ակտն ամեն գնով բեկանելու գործին), որպեսզի կանխեն իմ վերադարձը համալսարան:
Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ…
Սա առանց անուն տալու իմ վերջին գրառումն է…
Հաջորդ և մյուս հրապարակումներում տալու եմ անուններ, իսկ այդ անունները տրվելու են նաև այլ անձանց կողմից ու շատ ցավոտ…
Իրենք գիտեն, որ ես միշտ կատարում եմ իմ ասածը…
Մնացածը՝ հաջորդիվ…»։
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգության խորհրդում դեկանի խնդիրը հարց դարձնելը վիրավորական է ցանկացած երկրի համար. Գագիկ Ղազինյան
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվել է
- Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում. Դադարեցրեք համեմատությունները. ԵՊՀ-ում դեկան են ընտրում
- «Հրապարակ». Չի կարող լինի դրսից մեկը. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն է սպասվում
- Գևորգ Պետրոսյան. Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան