Իրանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները և ցավակցություն հայտնել ռուս ժողովրդին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկացած տեսակի ահաբեկչությունը դիտարկում է որպես մարդկության, միջազգային անվտանգության սպառնալիք և ընդգծում է միջազգային հանրության կողմից լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ողջ մարդկության դեմ ուղղված այս ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու համար», -ասել է նա՝ ցավակցություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանը և զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան