Լալա Մնացականյանին ծափերով ճանապարհեցին դեպի հավերժություն
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին հրաժեշտ տվեցին ծափերով։
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում դերասանուհուն վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, խաղընկերները, մտավորականները, նրա արվեստը սիրող ու գնահատող քաղաքացիներ։ Իսկ վերջում ծափահարությունների ներքո ճանապարհեցին դեպի հավերժություն։
Լալա Մնացականյանը կհուղարկավորվի Զեյթունի գերեզմանատանը:
Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին ։ Նա 66 տարեկան էր։
Նա ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։
140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Հարակից հրապարակումներ`
- Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույրները, Լալա Մնացականյանի վարագույրը կայծակնային էր. Ռուբեն Մաթևոսյան
- Ես Լալա Մնացականյանին տխուր չեմ կարողանում հիշել. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան
- Ուժեղ մարդ էր Լալա Մնացականյանը, կնոջը նույնիսկ ոչ բնորոշ ուժ ուներ. Թովմաս Պողոսյան
- Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր. Աշոտ Ղազարյան
- Ապրես, ապրելու հույս ես տալիս, կարծում ես, ոտքի կկանգնե՞նք. Լալա Մնացականյանը՝ Վարդան Պետրոսյանին
- Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ. Արայիկ Մանուկյան
- Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
- Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
- Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը