Սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին, մի քիչ տղա մնացեք. Լևոն Հարությունյանը՝ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտին
«Լալա Մնացականյանը գնաց՝ թողնելով շատ բան, որը ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնելու է։ Ամենակարևորը՝ նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ, թե ուշ Լալայի դատարկ տեղը լցնելու է»,- Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանը:
«Ինքն ինձ համար ուսուցիչ էր: Մի քանի անգամ եղել է հնարավորություն, որ իրեն ասում էի՝ Լալ ջան, իմ խոսքը լավ չի, տեր եղիր: Ասում էր՝ ստեղ եմ, ստեղ եմ: Հիմա իմ խոսքն էլ, ոնց որ, ժամանակավոր անտեր մնաց»,-ասաց նա:
Լ.Հարությունյանը նշեց, որ Լալան չէր ստում, ասում էր ճշմարտությունը, դրա համար էր երբեմն թիրախավորվում։
«Մի հարց տամ՝ կառավարությունից մարդ եկա՞վ այստեղ: Չեն եկել։ Լռենք, որովհետև սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին: Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետև ով մի քիչ այն չի խոսում, իրենք նեղանում են։
Ամեն դեպքում ասենք իրենց՝ մի քիչ տղա մնացեք»,- ասաց դերասանը:
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։
Հարակից հրապարակումներ`
- Լալա Մնացականյանին ծափերով ճանապարհեցին դեպի հավերժություն
- Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույրները, Լալա Մնացականյանի վարագույրը կայծակնային էր. Ռուբեն Մաթևոսյան
- Ես Լալա Մնացականյանին տխուր չեմ կարողանում հիշել. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան
- Ուժեղ մարդ էր Լալա Մնացականյանը, կնոջը նույնիսկ ոչ բնորոշ ուժ ուներ. Թովմաս Պողոսյան
- Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր. Աշոտ Ղազարյան
- Ապրես, ապրելու հույս ես տալիս, կարծում ես, ոտքի կկանգնե՞նք. Լալա Մնացականյանը՝ Վարդան Պետրոսյանին
- Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ. Արայիկ Մանուկյան
- Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
- Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
- Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը