Շատ գիրք կարդալ, ժամանակը չվատնել հեռախոսների վրա, դա ձեզ ապագա չէ. Հենրիխ Մխիթարյանի խորհուրդը պատանիներին
Իտալական «Ինտեր» ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատանիներին խորհուրդ է տալիս հնարավորինս շատ խաղալ ֆուտբոլ։
Նա ընդգծել է, որ ֆուտբոլ խաղը պետք է սիրել խաղի համար. «Մի սիրեք ուրիշ բանի համար»։
Newmag / summerfest-2024-ի շրջանակում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ նա նաև այլ խորհուրդներ է տվել պատանիներին.
«Ձեր առջև նպատակ դրեք և հասեք այդ նպատակին։
Ինչքան կարող եք՝ քիչ օգտվել հեռախոսներից, դա ամենավատ բանն է։ Դուք կարող եք օրվա ինչ-որ մի հատված տրամադրել հեռախոսներին նորություններ կարդալ, կամ Ինսթագրամում ձեր սիրած ֆուտբոլիստին, հերոսին հետևել, բայց մի վատնեք ձեր ժամանակը հեռախոսների վրա, քանի որ դա ձեզ ապագա չէ։ Ձեր ապագան գիրք կարդալն է, նոր բան սովորելն է։
Հասկանում եմ, որ շատ դժվար է ժամանակի ընթացի հետ առաջ շարժվելով՝ հեռախոսից չօգտվել, բայց աշխատեք քիչ օգտվել, քանի որ բացի վնասից լավ բան չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան